Պարեկայինները հայտնաբերել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր. (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ այս օրերին ջրային կենդանիների, բույսերի ապօրինի արդյունահանման դեմ պայքարին ուղղված միջոցառումներ են ձեռնարկում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումները:
Հունվարի 12-ին ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են սիգ վաճառող 2 տղամարդու, որոնք Գավառի և Սևանի բնակիչներ են: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Հայտնաբերված 40 սիգը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի ներկայացուցիչներին, նախապատրաստվում են նյութեր, միջոցառումները շարունակվում են: