Եթե առողջական խնդիրը կապված է հեշտ բուժվող խնդիրների հետ, ապա այդ զորակոչիներին ուղարկում են հավելյալ ստուգման. Գայանե Հովհաննիսյան
Առողջական խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ զինծառայության ընթացքում մարտական պատրաստության ու հետագայում նաև մարտական հերթապահության վրա։ Հետևաբար, զինված ուժերի ղեկավարությունը նույնպես շահագրգռված է միայն առողջ զորակոչիկներին վերցնելու հարցում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` եթե առողջական խնդիրը կապված է հեշտ բուժվող խնդիրների հետ, ապա այդ զորակոչիներին ուղարկում են հավելյալ ստուգման և բուժման, ու միայն դրանից հետո է, որ այդ զորակոչիկներին տանում են ծառայության։
Վերջին տարիներին, ըստ Հովհաննիսյանի, շատացել են ողնաշարի խնդիրներով, ալերգիաներով, տեսողության ու սիրտ-անոթային խնդիրներով զորակոչիկները։ Զորակոչիկների մի մասը զորակոչվում է զինված ուժեր`սահմանափակ ծառայության։
Նրանց մոտ 17 տոկոսը որևէ սահմանափակում չի ունենում, մյուս 83 տոկոսը ծառայության են մեկնում որոշակի սահմանափակ պայմաններում ծառայության` առանց մարտական հերթապահության և այլն։