«Եվրատեսիլ-2019». հայտնի է Ռուսաստանի հավանական մասնակցի անունը
Ռուսաստանը Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում կարող է ներկայացնել Սերգեյ Լազարևը:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Լազարևն այս հարցով պաշտոնական
հայտարարությամբ հանդես կգա հունվարի վերջին: ԶԼՄ-ները նկատում են, որ
կասկածի տեղիք է տալիս այն փաստը, որ երգչի համերգային գրաֆիկում մայիսին
ոչինչ նախատեսված չէ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլի» 64-րդ մրցույթում հանդես գալը ռևանշ
վերցնելու հիանալի հնարավորություն կլինի 35-ամյա կատարողի համար, որը, 3
տարի առաջ հանդես գալով You Are the Only One ստեղծագործությամբ, քիչ էր
մնում հաղթանակ տաներ:
Ինչպես և 2016-ին, Լազարևի ելույթի կազմակերպմամբ կզբաղվի Ֆիլիպ
Կիրկորովի թիմը, որը կազմված է հույն կոմպոզիտորներից և պարուսույցներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների
համաձայն՝ «Եվրատեսլիում» Ռուսաստանը կարող էր ներկայացնել Օլգա Բուզովան: