Ռուսաստանում էքստրեմալ մարզիկը -60 աստիճան ցրտի պայմաններում վազելով 50 կմ տարածություն է անցել
Ռուսաստանի մաս կազմող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում Մոլդովայից էքստրեմալ մարզիկ Դմիտրի Վոլոշինը -60 աստիճան ցրտի պայմաններում վազելով 50 կմ տարածություն է անցել, գրում է РИА Новоасти-ն:
Գործակալությունը մանրամասնում է, որ Վոլոշինը միակ մարզիկն է, որին հաջողվել է ինքնուրույն՝ առանց փրկարարների ու բժիշկների օգնության, նման ցածր ջերմաստիճանի պայմաններում այդքան տարածություն անցնել:
Բարեգործական վազքն անցկացվել է աշխարհի ամենացուրտ կետում՝ Յակուտիայի Օյմյակոնի շրջանում, որտեղ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -71 աստիճան:
Մարզիկը խոստովանել է, որ դա իր մարզական կարիերայի ամենաբարդ փորձությունն է եղել: «Դա հավասարազոր է բաց տիեզերք դուրս գալուն: Անասելի ցուրտ է, և օդը չի հերիքում: Ոչ մի հագուստ չի կարող պաշտպանել նման ցրտից»,- ասել է Վոլոշինը:
Վաքզը կազմակերպվել է Unfrozen բարեգործական ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել մանկական ուղեղային կաթվածի խնդրին և օգնել այդ հիվանդությամբ տառապող 4-ամյա Եվային: