Թրամփի խորհուրդը կեղծ ԶԼՄ-ներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կեղծ ԶԼՄ-ները պետք է երկուշաբաթյա հանգստի գնան և «հանգստանան»։ Նա իր Թվիթերում գրել է, որ կեղծ լուրերը օրեցօր դառնում են էլ ավելի «խելագար» և «սուտ»։
Газета.ru-ի հաղորդմամբ, նա նշել է, որ որոշ մարդիկ, որոնք լուսաբանում են իր աշխատանքը, «խելագարվել են»։ Միաժամանակ Թրամփն ընդգծել է, որ նրա վարչակազմն աշխատում է «մեծ հաջողությամբ»։
«Նրանց սուտ հրապարակումները նպաստում են զայրույթի և անբավարարությանը։ Վերցրեք երկուշաբաթյա հանգիստ և վերադարձեք հանգստացած։ Հանգստացեք»,- գրել է Թրամփը։