Իրանը կոչ է արել իր քաղաքացիներին գրիպի պատճառով Վրաստան չմեկնել
Իրանի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին Վրաստան
ուղևորություններ չկատարել, պատճառը գրիպի H1N1 վիրուսն է, գրում է newsgeorgia.ge կայքը:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Վրաստանում գրիպի վիրուսի բարդացման
պատճառով 15 մարդ է մահացել: Այս առնչությամբ Վրաստանի իշխանությունները
հանրակրթական դպրոցներում և Թբիլիսիի մանկապարտեզներում, ինչպես նաև երկրի խոշոր համալսարաններում դասերը հետաձգելու որոշում են կայացրել:
Երկրումգրիպի համաճարակ չկա, սակայն Առողջապահության նախարարությունը հորդորում էգրիպի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել բժշկի:
Վրաստանում առկա է նաև «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, որը վարակվածներին տրամադրվում է անվճար՝ պետբյուջեի հաշվին: