Կադրային փոփոխություններ Հ1-ում. «Ազատության» լրագրողները տեղափոխվում են Հանրային հեռուստաընկերություն
Որոշ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել։
Ինքը՝ Ղազարյանը, չէր ցանկացել մեզ մանրամասներ ներկայացնել։
Քիչ առաջ Հ1-ի մեկնաբաններից Դավիթ Գրիգորյանը Facebook-ում գրառում է կատարել՝ նշելով, որ ավարտել է աշխատանքը Հ1-ում։
Հ1-ի լրատվականում աշխատանքի են անցել նոր իշխանությունների սիրելի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Տաթեւ Դանիելյանն ու Անուշ Մուրադյանը։
Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, եթերում է լինելու Աբրահամ Գասպարյանի հետ։