Վրաստանի նախագահը չի տեսնում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախադրյալներ
Այս փուլում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ մի նախապայման չի տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:
«Այս փուլում ես պատրաստ չեմ այդ ուղղությամբ որևէ խորհուրդ տալ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, երկխոսության սկիզբը կամ Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած նոր հարաբերությունները ներկայումս անհնար է առանց «Վրաստանի հիմնական գործընկերների» մասնակցության: