Վերջին երեք տարիների ընթացքում 225 գրադարան է փակվել. մշակույթի փոխնախարարի անդրադարձը
Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն իր Facebook-ի էջում գրել է․
«Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը և այն համադրելով ՀՀ մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։
Ընդ որում հաշվարկվում ներառվել են համայնքապետարաններին, գյուղապետարաններին, մշակութային այլ հաստատություններին կից գործող գրադարանները, որոնք չունեն պատրաստված գրադարանային մասնագետ, հասանելիություն և որպես կանոն չեն իրականացնում գրադարանի պարտադիր գործառույթները։
Փակված կամ լուծարված գրադարանների ֆոնդերը գրեթե բոլոր դեպքերում փոխանցվել է մերձակա դպրոցին կամ համայնքապետարաններին։ Որոշ դեպքերում գրքային ֆոնդը տեղափոխվել է գրադարանավարի տուն»։