ՊՆ շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառաողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը:
E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի համաձայն՝ զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով:
Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները։