Իտալիան չի պատրաստվում ընդունել նոր ներգաղթյալների
Իտալիայի արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեզին հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում ընդունել նոր ներգաղթյալների, ըստ նրա՝ ինքը որպես նախարար երբեք թույլ չի տա դա, գրում է gazeta.ru-ն:
«Պետությունները պետք է ի վիճակի լինեն պաշտպանելու սեփական սահմաններն ու քաղաքացիներին: Այստեղից է բխում է միգրացիոն գլոբալ համաձայնագիրը ստորագրելու մերժումը Իտալիայի և Լեհաստանի կողմից», - ասել է Միլանեզին:
Նա հավելել է, որ Եվրապայում հնչում են նոր ներգաղթյալների ընդունելու առաջարկներ, որոնք ուղղորդվում են հանցավոր խմբավորումների կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից, ինչը ահռելի խնդիր է սըեղծում:
«Օրինակ, այսօր Իտալիայում ձերբակալված են Հյուսիսային Աֆրիկայից մի քանի ներգաղթյալ, նրանցից մեկը մեղադրվում է ահաբեկչական գործունեության համար»,- նշել է նախարարը: