Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերը 2019 թվականին կստանան Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային կայաններ
Ռուսաստանի օդային-տիեզերական ուժերը գալիք տարի առաջին անգամ կստանան նորագույն Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համալիրը: Բացի այդ, կզինվեն նաեւ տասից ավելի Պանցիր-Ս եւ Ս-400 Տրիումֆ զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրների լրակազմեր, գրում է ՌԳ-ն:
2018 թվականին Ս-400 եւ "Պանցիր-Ս" համալիրները մատակարարվել էին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որոնք տեղաբաշխված են Խաբարովսկի շրջանում, Ղրիմում, Լենինգրադի եւ Կալինինգրադի շրջաններում, ինչպես նաեւ Արկտիկայի շրջանում, պատմել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, օդային-տիեզերական ուժերի գկխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը:
Նշվում է, որ նախորդ տարի զենիթա-հրթիռային զորքերի ստորաբաժանումների հետ անցկացվել են 200-ից ավելի տարբեր մակարդակի զորավարժություններ, որոնցից 20-ը մարտական հրաձգությամբ, ընդ որում օգտագործվել ենն 500-ից ավելի հրթիռներ: Բացի այդ, վերապատրատվել են զենիթահրթիռային զորքերի երկու հազարից ավելի մասնագետներ:
Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային կայանը միջին հեռավորության է, որը մշակվել էր «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի կողմից հակաօդային պաշտպանության զորքերի համար: Հայտնի է, որ թիրախի ոչնչացման առավելագույն շառավիղը 60 կմ է, մինչդեռ ոչնչացման առավելագույն բարձրությունը՝ 30կմ: Ընդհանուր առմամբ, համալիրը նախատեսված է աերոդինամիկ եւ բալիստիկ թիրախների դեմ պայքարի համար: Ընդ որում, դրա միայն մեկ մեկնարկային կարգավորումը զինված է 12 զենիթային հրթիռներով: