Նեթանյահուն դժգոհել է Էրդողանի «ամենօրյա թրոլինգից»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է «հակասեմիտական բռնապետ»։ Այս մասին գրում է Риа новости-ն:
«Ես ամենօրյա թրոլինգի եմ ենթարկվու հակասեմիտական բռնապետ Էրդողանի կողմից»,- նշել է Նեթանյահուն։
Նրա կարծիքով, Էրդողանը «տառապում է» Իսրայելով։
Նեթանյահուն հավելել է, որ ամեն օր Թուրքիան ավելի ու ավելի բռնատիրական գծեր է ձեռք բերում։
Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին մեղադրել էր պետական ահաբեկչության քաղաքականության իրականացման մեջ։