Թունդ դեղամիջոցները կարող են վնասել երեխաների առողջությանը. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ երեխաների առողջությանը բացասաբար են ազդում թունդ դեղամիջոցները: Ֆլորիդայի և Վաշինգտոնի համալսարանների հետազոտական խումբն ուսումնասիրության է ենթարկել երեխաների ռեակցիան թունդ հաբերի և ընդհանրապես դեղամիջոցների հանդեպ:
Ուսումնասիրելով կենսաբանական մի շարք գործոններ` հետազոտական խումբը ստացել է առավել հավաստի տեղեկատվություն: Ըստ նրանց' թունդ դեղամիջոցները, սովորաբար, առանձնանում են նաև թունավոր հատկություններով: Երեխաներն ավելի շուտ են զգում դեղերի համերը, քան մեծահասակները, քանի որ երեխաները չեն կարողանում կուլ տալ մեծ դեղահաբերը: