Ռուսաստանի Պետդումայի համալիրի վերանորոգման վրա կծախսվի մոտ 2 մլրդ ռուբլի
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմը Պետդումայի համալիր շենքի վերակառուցման ծրագրի համար 123 մլն ռուբլիի պայմանագիր է ստորագրել «Մոսպրոեկտ-2» ընկերության հետ,հայտնում է «Կոմմերսանտը»:
Ծրագիրը նախատեսում է ընդարձակել նիստերի դահլիճը և վերակառուցել գմբեթաձև տանիքը,ինչպես նաև վերանորոգել խորհրդարանի ճաշարանը,ռեստորանը,2 սրճարանները և Կրեմլի սննդի կոմբինատը:
Բացի այդ կվերանորոգեն համալիրի պատուհանները,կոնֆերենց-դահլիճներն ու կվերազինեն տեսազանգերի ու հեռուստահաղորդակցման ցանցերը:
Աշխատանքները սկսվելու են 2019 թվականի առաջին եռամսյակում և ըստ «Կոմմերսանտի» հաշվարկների պետական բյուջեից գանձվող ծախսը կհասնի մինչև 2 մլրդ ռուբլու: