Հայ-ռուսական նոր պայմանագիրը կսահմանափակի՞ Հայաստանի ինքնիշխանությունը
Գագիկ Համբարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հայ-ռուսական նոր պայմանագիրը կսահմանափակի՞ Հայաստանի ինքնիշխանությունը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը "Կոմսոմոլսկայա Պրավդա" թերթին տված հարցազրույցում հայտարարել է,որ Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը... "Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով",- ասել է ՌԴ արտգործնախարարը...
Հետաքրքիր է, ինչու՞ ենք մենք՝ՀՀ քաղաքացիներս,այդ մասին իմանում ռուսաստանցի պաշտոնյայից,այլ ոչ մեր իշխանություններից...Որքան հասկանում եմ,եթե պաշտոնական Մոսկվան այդ մասին որևէ բան չասեր,Հայաստանի իշխանություններն այդ փաստաթուղթը ստորագրելու էին և բոլորիս կանգնեցնելու էին փաստի առաջ...
Ես ինքս դեմ եմ և համոզված եմ,որ հասարակության մեծ մասը ևս դեմ է օտարերկրյա կենսալաբորատորյաների գործնեությանը ՀՀ-ում...Ինձ հետաքրքրում է մեկ հարց... Օտարերկրյա զինվորականների տեղակայման արգելքը դրվելու է այդ կենսալաբորատորիաներին կից գործող զինվորական մասերի վրա,թե ընդհանրապես բոլոր տեսակի արտասահմանցի զինվորների առկայության վրա Հայաստանում...Օրինակ,եթե,ասենք,պաշտոնական Երևանը որոշում է ՀՀ-ի տարածքում գործող ինչ-որ օդանավակայան վարձակալությամբ տրամադրել ինչ-որ երկրի,որը պատրաստվում է այն օգտագործելու նպատակով,որպես տարանցիկ օդանավակայան,այդտեղ իր զինվորներին տեղակայել,ապա Մոսկվան մեզ արգելելու՞ է...Թե՞ այս պայմանագիրը վերաբերվելու է միայն կենսալաբորատորիաներին կից տեղակայվելիք զինվորական մասերին,որոնք,ըստ ռուսաստանյան,վրացական և ուկրաինական ԶԼՄ-ների տեղակայված են ամերիկացիների կողմից Վրաստանում և Ուկրաինայում բացված կենսալաբորատորիաներին կից...
Այո՛,Հայաստանում արտասահմանցիների կողմից բացված վտանգավոր կենսալաբորատորիաներ չպետք է գործեն... Սակայն ես դեմ եմ,որ մեր ռազմավարական գործընկերը պայմանագրերի միջոցով սահմանափակի մեր ինքիշխանությունը և որոշի,թե պաշտոնական Երևանը ու՛մ և ի՛նչ պայմաններով պետք է թույլ տա,որ գտնվեն Հայաստանի տարածքում...
Ի դեպ,ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեզ "հանգստացրել" է...Պարզվում է Մոսկվան նույնաբովանդակ պայմանագիր է կնքելու նաև Ղազախստանի հետ...
Հ.Գ.Անհրաժեշտ է,որ նոր ստորագրվելիք այդ պայմանագրի վերաբերյալ իր պարզաբանումները անի նաև ՀՀ ԱԳՆ-ն...