Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում արտակարգ դրություն է մտցվել. բնակիչները տարհանվում են
Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունից հետո տեղի իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշում են կայացրել:
Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքապետ Սերգեյ Վորոպանովի հայտարարությանը:
«Կառլ Մարքսի 74 А հասցեում գտնվող բնակարաններից մեկում կենցաղային գազի պայթյունի հետ կապված Վոլոգդայում մտցված է արտակարգ իրավիճակի ռեժիմ», - ասել է քաղաքապետը:
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են:
«Այժմ հասկանալի է, որ շենքի մուտքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել հինգերորդ, չորրորդ, գուցե և երրորդ հարկերում, ապրելն անհնարին կլինի», - նշված է տարածված հայտարարությունում՝ ընդգծելով, որ բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: