Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կմեկնի Բաքու
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցության) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 14–ին Բաքվում։
Նիստում Երևանը կներկայացնի արտգործնախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը։
Նշենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի 52–րդ նստաշրջանը կայացել է Երևանում այս տարվա նոյեմբերին։ Նիստին ներկա էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Այդ ժամանակ նախագահությունը Հայաստանից Ադրբեջանին անցավ։