Թուրքիայի առաջնահերություններն անհնար են դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ արտաքին մի շարք գործոնների պատճառով չի հաջողվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։
Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները չեն կարգավորվում նաև արտաքին քաղաքականությունում առկա Թուրքիայի առաջնահերթությունների պատճառով։
Արտաքին գործոնների թվում ռուս փորձագետը մատնանշել է ղարաբաղյան հակամարտությունը, որում Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները չեն համընկնում։
Նա հիշեցրել է, որ հենց ղարաբաղյան հարցում Թուրքիայի առաջ քաշած պահանջների պատճառով էր, որ չհաջողվեց 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչել, ինչն էլ պետք է հիմք հանդիսանար մի շարք խնդիրների լուծման համար։