Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին Facebook -ի իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Լիլիթ Մակունցը հանդիպել էր Հովհաննես Գալստյանի հետ: Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի՝ մեծ էկրաններ բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է: