Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ. Քոչարյանի տղաները պարտաճանաչ են եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» թերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ:
Ընտրութուններին մասնակցել է մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի մասնակցել: Ընտրություններին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից էլ ընտրություններին մասնակցել են միայն երկու որդիները՝ Սեդրակն ու Լևոնը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: