Իրանում ԱԳՆ են կանչել Վրաստանի դեսպանին
Իրանում ԱԳՆ են հրավիրել Թեհրանում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլիին՝ կապված վերջերս վրաց կառավարության կողմից իրանցի քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հետ:
Ինչպես հաղորդում է Թանսիմ գործակալությունը, վրաց դեսպանի հետ զրույցում Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան խիստ բողոք է հայտնել իրանցիների նկատմամբ վրացի սահմանապահների «ոչ պատշաճ վերաբերմունքի» համար:
Վրաց դեսպանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ և խոստացել է մեկնել Թբիլիսի՝ անձամբ հետաքննելու կատարվածը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բարսամ Քասեմին երկուշաբթի հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում իրանցիներին խորհուրդ է տրվում խուսափել Վրաստան մեկնելուց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վրացի սահմանապահները թույլ չեն տվել Իրանի 200 քաղաքացու մուտք գործել երկիր, թեև նրանց փաստաթղթերը կարգին են եղել: