Ռուսաստանում բժիշկներին և ուսուցիչներին կարգելվի ծաղիկներից բացի այլ նվեր ընդունել
Ռուսաստանում բժիշկներին, ուսուցիչներին և պետական ծառայողներին կարգելվի ծաղիկներից և գրենական պիտույքներից բացի ցանկացած այլ նվեր ընդունել, գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացրել է Աշխատանքի հարցերով նախարարության ներկայացուցիչ Դմիտրի Բասնակը, նոյեմբերի վերջին կառավարությունը հակակոռուպցիոն չափորոշիչների ընդլայնմանն ուղղված օրինագիծ է ներկայացրել Պետդումա:
Ըստ օրինագծի՝ բժիշկներին և ուսուցիչներին չի կարելի 3000 ռուբլուց ավելի արժողությամբ իրեր նվիրել: Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ամեն տեսակի նվեր տալը կարգելվի՝ բացառությամբ ծաղիկների և գրենական պիտույքների:
Օրենքը խախտողները, համաձայն աշխատանքային օրենսգրքի, պատասխանատվության կենթարկվեն: