Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրենքը: Պորոշենկոն այս մասին գրել է Twitter-ում:
Հայտնի է, որ պայմանագիրը կդադարի գործել 2019թ. ապրիլի 1-ից:
Այս տարվա սեպտեմբերին նա գործողության մեջ էր դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը:
Պաշտոնական Մոսկվան Կիևի քայլը «ապակառուցողական» է որակել ու ափսոսանք հայտնել այս առնչությամբ:
Պորոշենկոյի քայլը քննադատել է նաև ուկրաինական ընդդիմությունը՝ ընդգծելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին: