Ռիհաննան վախենում է կորցնել իր հայտնիությունը
Բրիտանական Metro հրատարակչությունը վստահ է, որ Ռիհաննան գտնվում է հոգեբանական «սպառնալիք ներկայացնող» վիճակում:
Ըստ սկզբնաղբյուրների` Ռիհաննան տառապում է կասկածամտությամբ, ինչպես նաև անհանգտության և վախի նոպաներ է ունենում: Պատճառը հետևյալն է. բարբադոսյան գեղեցկուհին վախենում է կորցնել իր երկրպագուներին' հետևաբար նաև հայտնիությունը:
Երգչուհու վախն այնքան մեծ է, որ նա անգամ որոշել է խորհրդակցել բուդդիստ պայծառատեսների հետ: Սակայն, ինչպես երգչուհու մտերիմներն են ասում, նրան կարող է օգնել միայն իր մոտ ընկերուհին' մոդել Կառա Դելվինն, ով մշտապես լսում է Ռիհաննային և խորհուրդներ տալիս: