ԱՄՆ-ն Թուրքիային պարտք է 58 մլրդ դոլար
ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարությունն ԱՄՆ-ի արտաքին պարտքի և ազգային եկամուտի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Այս մասին տեղեկացրել է Yeniakit-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի պարտքը գերազանցել է ազգային եկամուտը: Մեկ շնչի հաշվով արտաքին պարտքն անցել է 61.000 դոլարը:
Աղբյուրի փոխանցմամբ` եթե ԱՄՆ-ի ազգային պետական եկամուտը բացառությամբ (չհաշված մասնավոր սեկտորը) տարեկան կազմում է 18.5 տրիլիոն դոլար, մինչդեռ արտաքին պետական պարտքը կազմում է 19.9 տրիլիոն դոլար: Իսկ մասնավոր սեկտորով հանդերձ ԱՄՆ-ի ընդհանուր պարտքը կազմում է 66.6 տրիլիոն դոլար:
ԱՄՆ-ն Թուրքիայի պահուստներում 58.3մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր ունի:
Ըստ տվյալների` ԱՄՆ-ի արտաքին պարտքի ցանկում Թուրքիան 23-րդն է: Առաջին տեղում Ճապոնիան է, իսկ 2-րդ տեղում՝ Չինաստանը: