Մոսկվան արձագանքել է Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցին
Կրեմլն արձանագրել է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և սպասում է Վրաստանի՝ ռուսական կողմի հետ համագործակցության հնարավորությունների ներկայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բնականաբար, մենք հետևել ենք Վրաստանից ստացված տեղեկատվական հաղորդագրություններին: Մենք արձանագրում ենք թեկնածուի հաղթանակի փաստը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան հետևել է Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքին և ինչպե՞ս է գնահատում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի փաստը: