Էրդողանն առաջարկել է միջնորդել Ռուսաստանի և Ուկրանիայի կոնֆլիկտի լուծման հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է, որ իր երկիրը հանդես գա որպես միջնորդ` Կերչում Ռուսաստանի սահմանը խախտած ուկրաինական ռազմանավերի հետ կապված միջադեպի լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք քննարկել ենք երկու կողմերի [Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ], թե ինչ կարելի է անել, և արդյոք մենք կարող ենք միջնորդի դեր կատարել», - մեջբերում է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հետ: Աղբյուրի համաձայն, նա «լսել է երկու կողմերի դիրքորոշումները Սև ծովի միջադեպի կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը»: