Թուրքական լրատվամիջոցներին զարմացրել է Սամվել Կարապետյանի շքեղ զբոսանավը
Թուրքիայի Մարմարիսում խարիսխ գցած շքեղ զբոսանավը իր վրա է սեւեռել թուրքական լրատվամիջոցներին։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ Ace անունը կրող եւ Կայմանյան կղզիների դրոշի ներքո նավարկող շքեղ զբոսանավը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։
Նշվում է, որ 87 մետր երկարությամբ շքեղ զբոսանավը Մարմարիսում լիցքավորել է 450 հազար լիտր վառելիք։