«Նոր Ալիք» մրցույթում սեր է ծնվել
«Նոր Ալիք» մրցույթի Ռուսատանի մասնակցի և Գերմանիայի մասնակցի միջև սեր է ծնվել: Ռուսաստանի մասնակից, «Չելսի» խմբի նախկին սոլիստ և Յուրմալայում «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Արսենիյ Բորոդինան և գերմանուհի 21-ամյա Լինդա Տեոդոսին «Նոր Ալիք»-ում վերջին օրը միասին են անցկացրել: Նրանք ընթրել են ռեստորանում, ապա տեղափոխվել լողափ, ոևտեղ էլ մնացել են ողջ գիշեր: Լուսանկարիչները ֆիքսել են զույգի կրքոտ համբույրը յուրմալայան բնապատկերի մեջ: