Պուգաչովան բնակարան է գնել Յուրմալայում
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան լատվիական Յուրմալայում ձեռք է բերել էլիտար անշարժ գույք: Այս մասին հաղորդում է «Արգումենտի նեդելի»-ն՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրին:
Երգչուհու ընտրությունը կանգ է առել քաղաքի կենտրոնում բնակարանի վրա՝ ժամանակակից բնակելի համալիրում: Այդ շենքում բնակարանն արժի 400 հազար եվրոյից ոչ պակաս, իսկ դրա նվազագույն տարածքը 100 քառակուսի մետր է, նշել է աղբյուրը՝ հավելելով, որ գործարքը Պուգաչովայի հետ տեղի է ունեցել «գաղտնի ռեժիմում»:
Համաձայն կայքում առկա տեղեկատվության՝ համալիրում կա ընդհանուր առմամբ 66 բնակարան՝ համայնապատկերային պատուհաններով և սանդղավանդակներով: Տարածքն ունի մանկական հրապարակ: Ծով կարելի է հասնել 5 րոպե քայլելով: Համալիրը գտնվում է շուրջօրյա պահպանության ներքո: