Մեքսիկայի հետ սահմանը կարող է ընդմիշտ փակվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Մեքսիկայի հետ սահմանը կարող է ընդմիշտ փակվել: Այս մասին Թրամփը գրել է Թվիթթերի իր էջում:
«Մեքսիկան պետք է դրոշներ թափահարող միգրատներին իրենց երկրներ ուղարկի: Նրանց մեծ մասը սառնարյուն հանցագործներ են: Օդանավերի, ավտոբուսների կամ ցանկացած այլ ճանապարհով արեք, բայց նրանք չեն գա ԱՄՆ: Անհրաժեշտության դեպքում մենք ընդմիշտ կփակենք սահմանը»,- Թվիթթերի իր էջում գրել է Թրամփը:
Թրամփը նաեւ կոնգրեսին կոչ է արել սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորել: