ՄԱԿ-ի ԱԽ-ն արգելափակել է Կերչի նեղուցի դեպքերի հետ կապված քննարկման՝ Ռուսաստանի պահանջը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Կերչի նեղուցի դեպքերի հետ կապված քննարկման պահանջը, որն առաջադրել էր Ռուսաստանը, տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ ռուսական կողմը կոչ էր արել անհապաղ քննարկում հրավիրել Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի շուրջ:
Նշվում է, որ օրակարգին դեմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ անդամ 7 երկիր, կողմ են արտահայտվել միայն 4-ը: Եվս 4 անդամ նախընտրել է ձեռնպահ մնալ: