Գորիսի և Մեղրիի ճանապարհներին ձյուն է տեղում. վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի եւ Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: