Իրանը սպառնում է հրթիռակոծել ամերիկյան ռազմաբազան և ավիակիրները
Իրանական ռազմատիեզերական ուժերի ղեկավարը նշել է, որ Իրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել Միացյալ Նահանգների ռազմական բազաներին, ինչպես նաև Պարսից ծոցում ԱՄՆ ավիակիրներին:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը:
Զինվորականն ընդգծել է, որ իրանական բանակը զենք կկիրառի, եթե ԱՄՆ-ն հրահրի:
«Մեր հրթիռներն ունեն 700 կիլոմետր հեռավորություն ... ԱՄՆ-ի ավիակիրները մեր թիրախում են», - հայտարարել է Իրանի օդատիեզերական ուժերի ղեկավարը:
Նա չի նշել, թե ամերիկյան կողմն ինչպիսի գործողություններով կարող է տարածաշրջանում ռազմական հակամարտություն հրարհրել: