Թուրքական նավ է այրվել
Հունաստանի ափերի մոտ այրվել է թուրքական Kilic 1 բեռնատար նավը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ նավը Թունիսից Թուրքիա էր ուղևորվում, դրանում բեռ չի եղել:
Kilic 1-ը գտնվել է Պելոպոնես կղզու հարավային հատվածում:
Հրդեհը բռնկվել է շարժիչային բաժնում, որտեղ մոտ 20 տոննա դիզելային վառելիք է եղել:
Անձնակազմի 11 անդամները՝ բոլորը Թուրքիայի քաղաքացիներ, լքել են նավը, նրանց տեղափոխել են մեկ այլ նավ:
Դեպքի վայր է ուղարկվել ափային պահակախումբը: