«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից, սակայն երբեմն հենց Արևմուտքն է իրենից հեռացնում Թուրքիային, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
«Ես չեմ հասկանում այդ խոսակցությունների իմաստը: Որոշ երկրների հետ խնդիրներ ունենք, սակայն դրանք միայն Արևմուտքի երկրները չեն: Արևելյան երկրների հետ էլ ենք խնդիրներ ունենում: Փորձում ենք բանակցությունների միջոցով համատեղ լուծում տալ այդ խնդիրներին»,- ասել է Աքարը:
Նա հավելել է, որ իր կարծիքով՝ Թուրքիայում արդարադատության համակարգը «միանշանակ անկախ է», իսկ ինչ վերաբերում է թուրքական բանտերում գտնվող 100-ից ավելի լրագրողներին՝ Թուրքիայի ՊՆ ղեկավարը նշել է, թե «նրանք իրականում լրագրող չեն» և լրագրության անվան տակ այլ գործունեություն են փորձել ծավալել երկրում: