ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել
Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում ԱՄՆ-ի իշխանությունները բռնագրավել են 500 մլն դոլար արժողությամբ մոտ 18,5 տոննա կոկաին, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին:
Հրատարակության տվյալներով, իրավապահներին հաջողվել է բեռը բռնագրավել մեքսիկական ափից քիչ հեռու:
Նշվում է, որ տարբեր վայրերում ձերբակալվել է 15 մաքսանենգ նավ: Բեռը տեղափոխվել է Ֆլորիդայում գտնվող Ֆորտ Լոդերդեյլ:
«Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ համագործակցությունը` այս անօրինական առեւտուրը դադարեցնելու համար, որը սպառնում է մեր ազգային անվտանգությանը եւ այլ երկրների հետ գործընկերային կայունությանը», - հայտարարել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբի ներկայացուցիչը: