Ռազմավիրական ճանապարհը փակ է, սահմանին 589 մեքենա սպասում է բացմանը
Ռազմավիրական ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են ձյան առատ տեղումների պատճառով: Նշենք, որ հինգշաբթի օրվանից ճանապարհը փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ծառայության տեղեկատվական բաժինը:
Հինգշաբթի առավոտյան արգելվել էր երթևեկությունը միայն բեռնատարների համար, բայց ավելի ուշ ճանապարհն ամբողջությամբ փակվեց: Հաղորդվում է, որ 589 ավտոմեքենա, որոնցից 420 բեռնատար, սպասում է ճանապարհի բացվելուն:
«Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատթարացել է, վերսկսվել են ձյան առատ տեղումները: Այս կապակցությամբ ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են: Ներկա պահին ձյան տեղումների ծածկույթի բարձրությունը կազմում է մեկ մետր»,- ասված է հազորդագրությունում: