ԵՄ բանակցություններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն քննարկվի
Եվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների կատարման իրավիճակը եւ Ազովի ծովում կատարվող իրադարձությունները, սակայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման թեման այնտեղ չի քննարկվի՝ տեղեկացնում է РИА новости- ն՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրին։
«Ես սպասում եմ, որ Ազովի ծովի իրավիճակն, իրոք, նախարարների բանակցությունների օրակարգի կետերից մեկը կլինի»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կքննարկվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների անցկացման հետ։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան նախկինի պես մնում է ԵՄ օրակարգի առաջնահերթություններից մեկը, ինչի մասին է վկայում դեկտեմբերի 17-ին անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա ասոցացման խորհրդակցությունը։