Ռուսաստանի դեսպանատունը պարզում է ԱՄՆ-ում ռուս լրագրողի ձերբակալման հանգամանքները
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում ռուս լրագրող Ալեքսանդր Մալկևիչի ձերբակալման հանգամանքները պարզելու համար հարցում է ուղարկել Պետդեպարտամենտ, հաղորդում է RT-ն:
Այս մասին նշվում է դեսպանատան Twitter-ի էջում:
«Վաշինգթոնի օդանավակայանում ՀԴԲ աշխատակիցների կողմից ռուս լրագրող Ալեքսանդր Մալկևիչի ձերբակալման լուրերի կապակցությամբ հարցում է ուղարկվել Պետդեպարտամենտ կատարվածի հանգամանքները պարզելու համար: Նման դեպքերում ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս պահանջել դեսպանատան հետ կապ հաստատել», - նշվում է հաղորդագրությունում: