Ռուսաստանի և Ավստրիայի միջև լրտեսական սկանդալ է ծագել
Ավստրիայում Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալվել է ավստրիական բանակի պաշտոնաթող գնդապետը, գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Kronen Zeitung-ին:
Ըստ նախնական տվյալների՝ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել 20 տարվա ընթացքում:
Նշվում է, որ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ու պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը:
Բացի այդ, հայտնի է, որ լրտեսական սկանդալի պատճառով Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Կնայսլը չեղարկել է Ռուսաստան այցը:
Ավստրիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պաշտոնաթող գնդապետը պետք է տեղեկություններ հավաքեր ավստրիական օդուժի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև ավստրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասին: