Արթուր Սարգսյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն թաղային տեսուչների տասնյակում
Իրկուտսկի շրջանի Անգարսկի քաղաքային շրջանի ոստիկանության բաժանմունքի թաղային տեսուչ Արթուր Սարգսյանը «Ժողովրդական թաղային տեսուչ-2018» համառուսաստանյան մրցույթում՝ հայտնվել է լավագույն տասնյակում,- գրում է Ռուսարմինֆո կայքը:
Քվեարկության մեկ շաբաթվա ընթացքում Սարգսյանը ստացել է ավելի քան 14 հազար ձայն:
«Ժողովրդական թաղային» համառուսաստանյան մրցույթն անցկացվում է 8-րդ անգամ: Նոյեմբերի 1-10-ը կանցկացվի քվեարկության վերջնական փուլը, որի ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքի այցելուները կորոշեն Ռուսաստանի լավագույն թաղայինին:
Արթուր Սարգսյանը 2014 թվականից աշխատում է ոստիկանությունում: ծառայել է Ռուսաստանի Զինված ուժերում, այդ թվում կարգուկանոն է պահպանել Հյուսիսային Կովկասում: