Լուկաշենկոն Բելառուսի տարածքում այլ պետությունների, այդ թվում, Ռուսաստանի ռազմական բազաների ստեղծման անհրաժեշտություն չի տեսնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի տարածքում այլ պետությունների, այդ թվում, Ռուսաստանի ռազմական բազաների ստեղծման անհրաժեշտություն չի տեսնում: Բելառուսի պետության ղեկավարն այս մասին այսօր ասել է ամերիկյան մի խումբ վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է նաեւ այն մասին, որ Բելառուսը ՌԴ-ի հետ ռազմական միության մեջ է, որի հարաբերությունները Արեւմուտքի հետ ներկայումս ամենալավ վիճակում չեն:
«Այնուամենայնիվ, Բելառուսի տարածքում այլ պետությունների բազաներ մինչ այժմ չեն եղել», - ասել է Բելառուսի նախագահը: Նրա խոսքով, Բելառուսի տարածքում ռուսական բազայի խնդիրը հաճախ քննարկվում է: «Հորինված խնդիր: Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում ենք: Այստեղ լինի ռազմակայան, չլինի` բացարձակապես տարբերություն չկա: Եվ մենք այստեղ այդ բազան չենք տեղակայում, ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք ձեզ կամ ինչ որ մեկին ցույց տալ, որ մենք ինքնիշխան եւ անկախ ենք: Մենք չենք տեղակայում, քանի որ այն այստեղ անհրաժեշտ չէ:
Մենք ինքներս, մեր գաղափարով, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմապաշտպանական ծրագրի համաձայն կապահովենք այն գործառույթները, որոնք մեզ են վերաբերում», - ընդգծել է նախագահը:
«Ավելին, մեր զինվորականները ի վիճակի են արդյունավետորեն դիմակայել, եթե անհրաժեշտ լինի Բելառուի տարածքում ցանկացած ագրեսիային կամ հակամարտությանը: Որովհետեւ մենք մեր հողի վրա ենք: Մենք կարող ենք կատարել այն գործառույթները, որոնք ՌԴ-ի հետ պայմանգրով վերաբերուևմ են մեզ: Եթե մենք չկարողանայինք այդ անել, հավատացեք, մենք ինքներս կդիմեինք ՌԴ-ին, որպեսզի նրանք ապահովեին մեր անվտանգությունը: Նման անհրաժեշտություն դեռ չկա», - ասել է նա: