Թուրքական ֆուտբոլի աստղերը կասկածվում են Գյուլենի հետ կապի մեջ
Հոկտեմբեր ամսվա կեսերին Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆուտբոլիստներ Էմրե Բելեզօղլուի, Արդա Թուրանի, Օքան Բուրուքի և Բյուլենտ Քորքմազի նկատմամբ՝ Ֆեթհուլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերի պատճառով՝ տեղեկացնում է mk-turkey.ru-ն:
Հիշեցնենք, որ Անկարան շարժմանը մեղադրում է 2016 թ․ Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Ֆուտբոլիստները մեղադրվում են շարժման անդամ դառնալու և «նրան պատրաստակամորեն օգնելու» մեջ՝ հաղորդում է Sözcü Skor-ը:
Իշխանությունները ներկայումս ուսումնասիրում են, թե արդյոք այդ ենթադրությունները ճշմարիտ են: Տեղեկացվում է, որ իշխանությունները առանձին փաստաթղթեր ունեն յուրաքանչյուր խաղացողի համար:
Միևնույն ժամանակ, վեց նախկին ֆուտբոլիստներ Բեքիր Իրտեգյունը, Ուգուր Բորալը, Զաֆեր Բիրոլը, Էրսին Գյուլերը, Իսմայիլ Շենգուլը և Օմեր Չաթչքըչը սպասում են նույն մեղադրանքով սպասում են իրենց դատավճռին։