Ջենիֆեր Լոպեսը` գաջեթների խանութի բացման արարողությանը (լուսանկարներ)
Ջենիֆեր Լոպեսի և գաջեթ արտադրող Viva Movil ընկերության համագործակցության հերթական քայլը դարձավ փոփ երգչուհու մասնակցությունը Նյու Յորքում գաջեթների նոր խանութի բացման արարողությանը: Համարվելով ընկերության մարքեթինգային և կրեատիվ ղեկավարը' երգչուհին և դերասանուհին մշտապես մասնակցում է ապրանքանշանի նոր ծրագրերի ներկայացումներին' հանդես գալով որպես նրա գովազդային դեմք: