Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը փոխադարձ առևտուրը կիրականացնեն ազգային արժույթով
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ որոշում են կայացրել երեք երկրների միջև փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթով, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը:
Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ այս քայլով Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը կկարողանան զերծ պահել փոխադարձ տնտեսական կապերն արտաքին ազդեցություններից:
Զարիֆը նաև նշել է, որ երեք երկրներն արդյունավետ համագործակցության բարձր պոտենցիալի են տիրապետում հատկապես էներգետիկայի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում, և այդ եռակողմ կապը կարևոր նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: