Անգելա Մերկելի գլխավորած կուսակցության վարկանիշը ընկել է
Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ եթե Բունդեսթագի ընտրություններն անցկացվեին այս կիրակի, պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության օգտին կքվեարկեր ընտրողների 24 տոկոսը։ Դա մեկ տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշը:
Մի շարք սոցիոլոգիական ինստիտուտների իրականացրած հարցումները նույնպես փաստել են, որ հոկտեմբերին Մերկելի կուսակցությունը շարունակել է անկում ապրել՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: