Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Ստամբուլում
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Դավիթ Զալկալիանին երկուշաբթի՝ հոկտեմբերի 29ին, Ստամբուլում կանցկացնեն թվով 7-րդ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Sputnik-ը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«Հանդիպման ընթացքում ակնկալվում է քննարկել եռակողմ համագործակցության առաջընթացը և տարածաշրջանային և գլոբալ վերջին իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2012 թվականից սկսած՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները տարին երկու անգամ հանդիպում են՝ քննարկելու համար եռակողմ համագործակցությունը և տարածաշրջանային հարցեր: Նախորդ հանդիպումը կայացել է Բաքվում՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին: