Մեծ Հայաստանի քարտեզը իրարանցում է առաջացրել Թուրքիայում
Գերմանիայում հայերի կազմակերպած մի միջոցառման ժամանակ Մեծ Հայաստանի քարտեզը խիստ անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին ու թուրք հասարակությանը։
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Գերմանիայի Քյոլն քաղաքում հայերի անցկացված միջոցառման ժամանակ էկրանին ներկայացված Հայաստանի քարտեզին, որի մեջ Կիլիկիան եւ Արևմտյան Հայաստանը մի ամբողջ Հայաստան է։
Թուրքերը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ նույնիսկ թուրքերի կողմից զավթված Կիպրոսն է որպես Հայաստան ներկայացված։